«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2006-06-23 | #117, 2006-06-24 | #118, 2006-06-27


ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Հարգարժան խմբագրություն

Ձեր թերթի հունիսի 21-ի հրապարակումից զայրույթով իմացանք, որ «Տիեզերական աստղագիտության կենտրոն»-ը փոխարինվում է խոզաբուծարանով:

Քաջատեղյակ լինելով հանրապետության սահմաններից դուրս ճանաչում ունեցող գիտական բացառիկ այդ կենտրոնի տասնամյակների գործունեությանը, անմեկնաբանելի ու վիրավորական այս վերջաբանը պարզապես ցնցող է ամենահոռի իմաստով եւ հուսալքող ամեն տեսանկյունից:

Զարմանալի էր նաեւ Ձեր թերթի հունիսի 23-ի «Խոզաբուծարան չի կառուցվում եւ չի կառուցվելու» հրապարակումը` գյուղապետի եւ «Գալակտիկա» ՓԲԸ տնօրենի հիմնավորումով:

Կարծում ենք, նման «գաղափարն» իսկ հղանալը ինքնին հանցագործություն է ազգային շահերի վարկաբեկման իմաստով:

Չկասկածելով Ձեր թերթի անաչառությանը, միաժամանակ տեղի չտալու համար նաեւ գիտական որեւէ, այն էՙ Գառնու «տիեզերական» կենտրոնի նկատմամբ վերոհիշյալ անպատվաբեր, «ստեղծագործական» վերաբերմունքի մասին լուրերի տարածմանը, ճիշտ կհամարեինք իմանալ կենտրոնի հիմնադիր, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի կարծիքը ի պատասխան Ձեր թերթի հարցումի:

Հարգանքներով` մի խումբ մտավորականներ

Խմբ. կողմից- Նամակագիրներին եւ առհասարակ մեր ընթերցողներին խոստանում ենք անդրադառնալ ոչ միայն մեր նշանավոր գիտնականի, այլեւ կառավարության եւ շահագրգիռ պաշտոնական այլ մարմինների կարծիքին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4