«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2006-06-23 | #117, 2006-06-24 | #118, 2006-06-27


ԿՐԿԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ

Երեւանի «Կիլիկիան» Ինտերտոտոյի գավաթի խաղարկության պատասխան խաղում էլ խոշոր հաշվով (0-3) պարտություն կրեց: Թբիլիսիի «Դինամոյի» հետ մրցավեճի ելքը փաստորեն արդեն վճռվել էր Երեւանում, երբ մեր ֆուտբոլիստները 1-5 հաշվով պարտություն էին կրել: Ուստի պատասխան հանդիպումը ձեւական բնույթ էր կրում: Այդ իսկ պատճառով էլ Թբիլիսի չէին մեկնել Էրզրումյան եղբայրները, «Կիլիկիայի» փորձառու պաշտպան Արտաշես Բաղդասարյանը եւ «Փյունիկից» հրավիրված ֆուտբոլիստներ Ռաֆայել Նազարյանը, Վալերի Ալեքսանյանն ու Արթուր Ոսկանյանը: Թբիլիսյան խաղում արդեն առաջին խաղակեսում գնդակը երկու անգամ հայտնվեց կիլիկիացիների դարպասում: Գոլերի հեղինակներ դարձան Գրիգալաշվիլին եւ Գիգաուրին: Խաղավերջում Իաշվիլին 3-րդ գոլը խփեց:

Այսպիսով, «Կիլիկիան» անփառունակ ելույթով ավարտեց Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում իր անդրանիկ մրցախաղերը` մրցակցին զիջելով 1-8 հաշվով:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4