Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը չի հերքել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներիՙ հուլիսին Սանկտ Պետերբուրգում «Մեծ ութնյակի» շրջանակում կայանալիք հանդիպման հավանականությունը: APA-ի տեղեկացմամբ, Մամեդյարովը ճշգրիտ ժամանակ չի հայտնել, միայն ընդգծել է, որ դա կվճռվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի տարածաշրջանային այցից հետո: «Այցից հետո կվճռվի ԵԱՀԿ Մինսկի դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման առնչությամբ, եւ միայն դրանից հետո հնարավոր կդառնա նախագահների հանդիպումը ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունների նպատակով», ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Ն. Պ.