Ծաղկաձորում երեկ մեկնարկեց երիտասարդ գրողների երկրորդ համահայկական հավաքը, որին մասնակցում էին մոտ 45 մասնակիցներ ոչ միայն Հայաստանից, այլեւ Ղարաբաղից, Վրաստանից, Իրանից եւ Սիրիայից: Գրողների միության կազմակերպած համաժողովը կավարտվի հունիսի 30-ին, որի ընթացքում նախատեսվում են զեկույցներ ու քննարկումներ վերջին մեկ տարվա երիտասարդական գրականության, գրական մուտքերի համապատկերի, կանանց պոեզիայի եւ երիտասարդների համար այժմեական այլ խնդիրների մասին: Երեկ տեղի ունեցան երիտասարդ գրողների ուժերով ստեղծված նոր թերթի` «Գրեթերթի», «Մուտք» մատենաշարի շնորհանդեսները, ինչպես նաեւ երեք երիտասարդ գրողների հանձնվեցին «Իռեն Գյուլնազարյանի» անվան մրցանակ:
«Ազգ»-ի վաղվա համարում ավելի ընդարձակ կանդրադառնանք համաժողովին եւ կներկայացնենք երիտասարդ գրողների այսօրվա խնդիրները:
Գ. Գ.