Հունիսի 27-ի երեկոն «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնը նվիրել էր դասական երաժշտությանը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում Կոմիտասի, Վիվալդիի, Բախի ստեղծագործությունները կատարում էր Արցախի կամերային նվագախումբը. գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորՙ Գեւորգ Մուրադյան:
Մինչ Երեւան ժամանելն Արցախի կամերային նվագախումբը Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ Սբ. Հովհաննես Մկրտչին նվիրված ուխտ է կատարել դեպի Մարտակերտ, որտեղ ելույթներով հանդես գալուց եւ ջերմ ընդունելությունից հետո ուղեւորվել է Բերձոր: Գեւորգ Մուրադյանը խոստացել է տարին մի քանի անգամ Բերձորում համերգներով հանդես գալ:
Նվագախումբը ստեղծվել է 2004-ի սեպտեմբերից, եւ ստեղծման օրից Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ստանձնել է հովանավորությունը: ՀԲԸՄ-ն ոչ միայն ամսական դրամական աջակցություն է ցուցաբերում նվագախմբի անդամներին, այլ նաեւ հոգում է Երեւանից ժամանած երաժիշտների բնակարանային եւ կոմունալ ծախսերը: Նվագախումբն օր օրի համալրվում է արցախցի երաժիշտներով:
Թ. Մ.