«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2006-06-27 | #119, 2006-06-28 | #120, 2006-06-29


ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԹՈՂՆՈՒՄ ԵՆ ԴՌԱՆԸ

Կլուսաբանե՞նք կինոէկրանից

Դասեր քաղելով նախորդ տարի կազմակերպված «Ոսկե ծիրան» փառատոնի փակման արարողությանը լրագրողներին տեղ չհատկացնելու պատճառով առաջացած պրոբլեմից, այս տարի կազմակերպիչները խնդրի լուծման հետեւյալ տարբերակն են ընտրել. բացման եւ փակման արարողությունների մի հատվածը տեղի կունենա բացօթյա, մյուսըՙ «Մոսկվա» կինոթատրոնի շենքում, որտեղ, սակայն, լրագրողները մուտք չեն ունենա եւ ստիպված կլինեն բավարարվել Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրված կինոէկրանով: Հնարավոր է, որ շենքում տեղի ունեցող իրադարձություններին մասնակից լինեն միայն օպերատորները եւ ֆոտոլրագրողները: Այժմվանից ասենք, որ նման մոտեցումն անընդունելի է լրագրողական հանրույթի համար:

Այս մասին փառատոնի կազմակերպիչները երեկ տեղեկացրին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Բացի այդ, պարզվեց, որ փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմը, որը աշուղ Ջիվանու մասին է, հունիսի 30-հուլիսի 8-ը կմասնակցի Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթին:

Սուսաննա Հարությունյանը տեղեկացրեց, որ այս տարի «Ոսկե ծիրանին» կմասնակցեն Կարլովի Վարիում ներկայացված մի շարք ֆիլմեր, ինչը երկու փառատոների համագործակցության կինոյի դաշտ ստեղծելու հիմք է:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4