ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր, տեղական ժամանակով ժամը 06:40-ին Հայաստան-Նախիջեւան սահմանային գոտում` Սիսիան քաղաքից 28 կմ դեպի հարավ-արեւմուտք, տեղի է ունեցել 2,7 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: