ԲԱՔՈՒ, 5 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանության մամուլի ծառայության ղեկավար Ջոնաթան Հենիքը «Թրենդ» գործակալությանը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ծրագրում է այցելել Թուրքիա, որտեղ կմասնակցի Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղի շահագործման հանձնելու հանդիսավոր միջոցառումներին: Դրանք հուլիսի 12-13-ին տեղի են ունենալու Ստամբուլում եւ Ադանայում:
Ջոնաթան Հենիքը նաեւ հայտնել է, որ առայժմ որոշված չէ ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան Մեթյու Բրայզայի այցի ժամկետը: