Ադրբեջանական «Դեյ. ազ» տեղեկատվական կայքից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը հրահանգ է ստորագրել «Նախիջեւան քաղաքում գտնվող Նոյ մարգարեի դամբարանի» վերակառուցման մասին:
Թերեւս անհրաժեշտություն չկա մանրամասն ներկայացնելու հրապարակման մեջ նշված ադրբեջանական հերթական ցնդաբանությունները Նոյի թուրքական ծագման մասին: Պարզապես կարող ենք նշել, որ միջնադարյան հայկական խաչքարերի ոչնչացումից հետո այլոց, այդ թվում աստվածաշնչյան պատմության յուրացումը մեր հարեւանների կողմից սպասելի էր: Սպասելի էր, քանի որ Միջին Ասիայի տափաստաններում խաշնարած նախնիների գոյություն չունեցող պատմությունը հարկ է լցնել ինչ-որ ձեւով: Դրա լավագույն ձեւը այլոց պատմությունը գողանալն է: Անլիարժեքության բարդույթով տառապող մեր հարեւանները բացառված չէ, որ մի օր էլ հայտարարեն, թե Հիսուս Քրիստոսը կամ Մոհամադ մարգարեն էլ թուրքական ծագում են ունեցել:
Ա. Մ.