Արդարադատության նախարարության մամլո քարտուղար Արա Սաղաթելյանի պաշտոնից հեռանալը այս օրերին լրատվական դաշտում գտնվողների համար քննարկման նյութ դարձավ: Դա պատահական համարել չէր կարելի, քանի որ նախարարության արդեն նախկին մամլո քարտուղարն այս պաշտոնում գտնվող հազվադեպ անձերից էր, որ գիտեր լրատվամիջոցների հետ աշխատել եւ կարեւորում էր ԶԼՄ-ների դերն ու նշանակությունը:
«Ինչո՞վ էր պայմանավորված պաշտոնից իր հրաժարվելը» հարցին Արա Սաղաթելյանը պատասխանեց, որ ինքն ընդամենը դուրս է եկել պետական համակարգից, բայց չի թողել լրատվական դաշտը: Նա նաեւ հաստատեց մեր այն տեղեկությունները, ըստ որոնց Արա Սաղաթելյանին առաջարկվել է ղեկավարել լրատվամիջոցների որոշակի խմբի աշխատանքը, որին ինքը համաձայնել է:
Ա. Մ.