«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2006-07-04 | #124, 2006-07-05 | #125, 2006-07-06


ԴՐՈՇԱԿԱՁՈՂՙ Ի ՆՇԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ

ՀԲԸՄ-ի Մոնրեալի սկաուտական շարժումը մեծ հաջողությամբ ավարտել է Քվեբեկի Լավրենտյան շրջանի Տամարակուտա ճամբարում տեղի ունեցած բանակումը, որին մասնակցել են տարբեր տարիքի 120 անդամներ, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը:

Բանակումն ավարտվել է ավանդական խարույկահանդեսով, որին ներկա են եղել ՀԲԸՄ Մոնրեալի գործադիր մարմնի անդամներն իրենց նորընտիր նախագահիՙ դոկտ. Ռիտա Գույումջյանի գլխավորությամբ:

Ըստ հաղորդագրության, Տամարակուտայում գտնվող սկաուտական տարածքն աշխարհում մշտական գործող սկաուտական տարածքներից երկրորդն է եւ հիմնվել է 1912 թ.-ին, իսկ ամենահինը Բրաունսիում գտնվող ճամբարն է, որ հիմնվել է 1907 թ.-ին սկաուտական շարժման հիմնադիր սըր Ռոբերտ Բեյդն Փաուելի կողմից:

Հայ սկաուտները բանակումի ավարտին մի հսկայական դրոշակաձող են պատրաստել եւ նվիրել Տամարակուտա ճամբարի անձնակազմին ի նշան երախտագիտության այդ պատմական վայրում տարիներ շարունակ բանակումներ անցկացնելուն:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4