«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2006-07-04 | #124, 2006-07-05 | #125, 2006-07-06


ԳԱՆՁԱՏՈՒՆԸ ԱՅԴՔԱՆ ԷԼ ԱՆՄԱՏՉԵԼԻ ՉԷ

«Արմինֆո» գործակալության տեղեկության` «Գոլոս Արմենիի» թերթում «Անմատչելի գանձատունը» վերտառությամբ հրապարակման` այն է` որեւէ անձի Մայր աթոռ Սբ. Էջմիածնի Գանձատուն այցելելու վերապահության խնդրի մտահոգությամբ դիմեցինք Մայր աթոռի թանգարանների պատասխանատու Փառեն եպս. Ավետիքյանին` որոշակի պարզաբանումների ակնկալիքով, մասնավորապես մեկնաբանելու նաեւ թղթակցության «Դժվար է պատկերացնել, որ օրինակ Վատիկանի Գանձատուն զբոսաշրջիկների այցելությունը արտոնվի որեւէ վանականի թույլտվությամբ, առավել եւս, որ նա զբոսաշրջիկին ընտրելու իրավունք ունենա` հարուստների ու աղքատների կամ տեղացի ու արտասահմանցի տարբաժանմամբ» արտահայտությունը:

Տեղեկացանք, որ նախեւառաջ Մայր տաճարի թանգարանը բաց է բոլոր այցելուների համար: Իսկ քանի որ գանձատունը եւ պատկերասրահը գտնվում են Վեհարանի տարածքում, բնականաբար, մուտքի համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն, որ վերաբերում է յուրաքանչյուր այցելուի, անկախ նրա ծագման, սոցիալական, բնակավայրի կամ որեւէ այլ հանգամանքի:

Մայր աթոռի տարածքում այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ, եւ շուտով Վեհարանի շենքը առկա մուտքից բացի ունենալու է առանձին այլ մուտք դեպի Գանձատուն եւ պատկերասրահ, որը հնարավոր կդարձնի հանրության այցելությունն այստեղ առանց որեւէ արտոնության: Մուտքը սակայն կլինի վճարովի:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4