Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ընդունեց «Ամերիկայի հայկական համագումարի» գործադիր տնօրեն Բրայան Արդունուն: Ի թիվս այլ հարցերի` հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանի եւ հարեւան երկրների փոխհարաբերությունների, ԼՂ հիմնախնդրի լուծման հարցերի շուրջ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզայի հարցազրույցին անդրադառնալով` ԱԺ նախագահը իր զարմանքն է արտահայտել եւ ընդգծել, որ նորմալ հարաբերությունների առկայությունն է պայմանավորում խնդիրների լուծման հնարավորությունը: Նույն տրամաբանությամբ` հակամարտության խաղաղ կոչ անող համանախագահների ուշադրությունից չպիտի վրիպի Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելություն եւ ուղղակի պատերազմ քարոզելու հանգամանքը: