«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2006-07-05 | #125, 2006-07-06 | #126, 2006-07-07


ՎՐԱՑ-ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ ԲԱԹՈՒՄՈՒՄ

Վրաց-հայկական տնտեսական համագործակցության հանձնաժողովի հինգերորդ նիստը կայանալու է հուլիսի 7-10-ը Բաթումումՙ նախագահելու են երկու երկրների վարչապետները: Աշխատանքներին մասնակցելու է նաեւ Վրաստանի փոխարտգործնախարարը: Նիստին քննարկվելու եւ որոշվելու են երկու երկրների տնտեսական եւ մարդասիրական համագործակցության առաջնայնությունները, այդ թվում եւ` իրավապայմանագրային բազայի կատարելագործումը: Միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում հայ եւ վրաց գործարարների մասնակցությամբ կայանալու է բիզնես-ֆորում, որին ներկա են լինելու Անդրանիկ Մարգարյանն ու Զուրաբ Նողայիդելին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4