Իրանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մասնակցած հայազգի ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանի խաղը հետաքրքրել է մի շարք ակումբների մարզիչներին: 23-ամյա ֆուտբոլիստը հրավերներ է ստացել անգլիական «Բոլտոնից», Քաթարի, Թուրքիայի եւ Գերմանիայի ակումբներից: Թեյմուրյանը նախընտրեց «Բոլտոնը» եւ այժմ այդ ակումբի կազմում փորձաշրջան կանցնի: Թեյմուրյանը հանդես է գալիս Իրանի «Աբումուսլիմ» թիմում: Ակումբի ղեկավարությունը ցանկանում է, որպեսզի հայազգի ֆուտբոլիստը իր ֆուտբոլային գործունեությունը շարունակի Եվրոպայում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ