«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2006-07-05 | #125, 2006-07-06 | #126, 2006-07-07


«ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԳԵՏՆԻ ՎՐԱ ՓՆՏՐԵԼ»

ՄՈՍԿՎԱ, 6 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բոլոր ոչ պաշտոնական վարկածները միայն մեկ բան են պնդումՙ մեղավոր են օդաչուները: Սակայն ինքնագրիչների վերծանումը վկայում է, որ վթարի մեղավորներին պետք է գետնի վրա փնտրել», այսօր գրել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը: «Օրերս Ֆրանսիայում A-320-ի ինքնագրիչների վերծանված տվյալների հիման վրա կկատարվի թռիչքի մոդելավորում: Ըստ մասնագետների` դրանից 3-4 օր անց Միջազգային ավիացիոն կոմիտեն կտա իր վերջնական եզրակացությունը ողբերգության պատճառների վերաբերյալ: Պաշտոնական բացատրություն այդ կոմիտեից մինչեւ այժմ չի հնչել, բայց բոլոր ոչ պաշտոնական վարկածները հանգում են օդաչուի սխալին: Սակայն մեր ունեցած տվյալների վերլուծությունը փորձագետների կողմից ցույց է տալիս, որ մարդկային գործոնը չի կարելի ողբերգության պատճառ համարել», փաստել է մոսկովյան պարբերականը: Թերթը նաեւ մեջբերել է փորձարկող օդաչու Ալեքսանդր Ակիմենկոյի խոսքերը: «Օդաչուներիս մեջ ինքնասպաններ չկան: Եվ եթե զոհվում է անձնակազմըՙ իր հետ այն աշխարհ տանելով հարյուրավոր ուղեւորների, մեղավորներին պետք է փնտրել ողջ մնացածների մեջ», ասել է նա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4