Հրատարակման խնդրանքով խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ՀԲԸՄ-ի Մոնրեալի մասնաճյուղը հիմնել է պատվավոր խորհրդի մի նոր կազմ, որն օժանդակելու է մասնաճյուղի առաջ դրված նպատակների իրականացմանը:
ՀԲԸՄ կենտրոնական վարչությունը համաձայնություն է տվել այս նախաձեռնությանը, որը նախատեսում է այդ կազմում ընդգրկել համայնքի երեւելի անձնավորություններին, ովքեր իրենց փորձառությամբ նպաստելու են ՀԲԸՄ-ի առաքելության իրականացմանը: Այդ խորհրդի անվանական անդամների ցանկում են լինելու միջազգային ճանաչման արժանացած երգչուհի Իզաբել Բայրաքդարյանն ու նրա ամուսինըՙ տաղանդավոր դաշնակահար Սերուժ Քրաջյանը:
Պատվավոր խորհուրդն ունենալու է իր բաժինը ՀԲԸՄ-Մոնրեալի կայքէջում:
Հ. Ծ.