ԿԱՊԱՆ, 6 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 5-ի ժամը 14:30-ի սահմաններում Շահումյանի ստորգետնյա հանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՍՊԸ-ի (նախկին լեռնահարստացման կոմբինատի) աշխատակից, 1984թ.-ին ծնված Կարեն Հարությունյանը: Չհաջողվեց ճշտել պատահարի մանրամասները, քանի որ ձեռնարկության պատասխանատուները սպասում են Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հանձնաժողովի եզրակացությանը: Թեեւ Սյունիքի մարզային դատախազությունում փաստի առնչությամբ սկսվել է նախաքննություն, սակայն քրեական գործ դեռեւս չի հարուցվել, քանի որ դրա համար նույնպես անհրաժեշտ է հանձնաժողովի եզրակացությունը: