«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2006-07-05 | #125, 2006-07-06 | #126, 2006-07-07


ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ 300 ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՀԱՄԱՐ

2001 թվականինՙ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ համաներում էր հայտարարվել: Հաջորդ համաներումը կարող է հայտարարվել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-ամյակի կապակցությամբ: Երեկ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ի թիվս այլ հարցերի ներառված էր նաեւ «Համաներում հայտարարելու մասին» որոշման նախագիծ ընդունելու ՀՀ նախագահի առաջարկությունը: ՀՀ արդարադատության նախարարի հավաստմամբ որոշման նախագծի անփոփոխ ընդունման դեպքում համաներման կարժանանա 300 դատապարտյալ:

Ն.Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4