«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2006-07-05 | #125, 2006-07-06 | #126, 2006-07-07


ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՈՒ ՍԱՓՐԱԳԼՈՒԽ

Երեկ Նիժնի Նովգորոդի դատարանը 18-ամյա սափրագլուխներ Ալեքսանդր Բոյցովին եւ Ռոման Լավրենտեւին դատապարտել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա հարձակում գործելու համար: Դատարանի որոշմամբ` Բոյցովը կվճարի 45.000 ռուբլի տուգանք, իսկ Լավրենտեւը 6 տարի պատիժ կկրի ազատազրկման վայրում: «Ռեգնում» գործակալության տեղեկացմամբ` հաստատվել է, որ 2005թ. սեպտեմբերի 17-ին, ժամը 18.00-ի շրջանում Բոյցովը երիտասարդների խմբի հետ ոգելից խմիչքներ է խմել եւ ոչ սլավոնական ծագման անձանց հանդեպ ուժային ճնշում գործադրելու հրապարակային կոչեր արել: Այդուհետեւ Լավրենտեւը երիտասարդների անհայտ խմբի հետ կովկասյան արտաքինով 2 տղամարդկանցից ծխախոտ է խնդրել: Վերջիններս, պատասխանելով` չունեն, փորձել են խուսափել չարագործներից, սակայն Լավրենտեւը վրա է հասել փախչելու ընթացքում գետնին ընկած Թոմաս Ամարյանին եւ հանկարծակի ծագած անձնական հակակրանքից դանակի 19 հարված հասցրել նրան, ինչի հետեւանքով Ամարյանը մահացել է հիվանդանոցում: Ինչպես տեսնում ենք, պատիժները շատ մեղմ են: Ահա՛ թե ինչպես է քաջալերվում այլատյացությունը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4