Հուլիսի 11-13-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար Ֆաուզի Սալլոուխը: Նախատեսվում են նրա հանդիպումները ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի, վարչապետ Ա. Մարգարյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, ԱԺ նախագահ Տ. Թորոսյանի եւ ԱԳ նախարար Վ. Օսկանյանի հետ:
Լիբանանի արտգործնախարարը կայցելի Մատենադարան, Ցեղասպանության թանգարան եւ Մեծ եղեռնին նվիրված հուշահամալիր, որտեղ տեղի կունենան պսակադրության եւ ծառատունկի արարողություններ: Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարը եւ ՀՀ ԱԳ նախարարը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Ս. Մ.