ԱՊՀ անդամ երկրների առաջնորդների հետ ՀՀ նախագահը ոչ պաշտոնական գագաթաժողովից հետո ներկա կգտնվի ՌԴ նախագահի մրցանակի ամենամյա ձիարշավին: ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանի տեղեկացմամբ, այցի օրակարգը դեռեւս ճշտված չէ: Սողոմոնյանի տեղեկացմամբ, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում չի կայանա: Ադրբեջանի նախագահը նույնպես հերքել է հանդիպման հավանականությունը թուրքական «Ջումհուրիեթ» թերթին հայտարարելով, որ նման հանդիպում չի նախատեսվում: