Մ. Նահանգների կառավարության եւ այլ դոնորների կողմից Եվրասիա կազմակերպությունը, ինչպես տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը, վերջերս որդեգրել է նոր տարբերանշան (լոգո), քանի որ 1992 թ.-ից կիրառության մեջ գտնվող հինն արտահայտում էր նախկին Խ. Միության երկրների միջեւ այդ թվականներին դեռեւս գոյություն ունեցող պատմական կապը: Սակայն այժմ, երբ Եվրասիա տարածաշրջանի երկրները բավական ճանապարհ են անցել եւ յուրաքանչյուրն ինքնուրույն զարգացում է ապրել, կազմակերպությունը նպատակահարմար է գտել որդեգրել նոր տարբերանշան, որն, ըստ հաղորդագրության, ավելի ճիշտ է արտահայտում կազմակերպության գործունեությունը: