«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2006-07-07 | #127, 2006-07-08 | #128, 2006-07-11


ԼՈՒՍԱՑՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏԱՎՏՈՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐՑՆՈՒՄ ԵՆ

Լուսացույցները տրանսպորտային սոդոմ-գոմորի կարեւոր բաղադրամասերից են: Երեւանում 810-ից ավելի լուսացույցներ կան, որոնցից նվազագույնըՙ 220-ն աշխատում է թերի կամ սխալ, կամ էլ պարզապես չի աշխատում: Եթե կառավարությունն այս տարի գումար հատկացնի, ապա ըստ Երեւանի փոխքաղաքապետ Սլավա Ավանեսյանի, այս տարի դրանց հարցը կկարգավորվի: Համաշխարհային բանկի հետ նաեւ այս խնդրով են բանակցություններ ընթանում: 2 ամիս առաջ վարչապետի որոշմամբ այդ խնդրի հետ կապված հատուկ հանձնաժողով է ստեղծվել:

Երթեւեկի խցանումների մի պատկառելի մասն էլ լուսացույցների վատ աշխատանքի հետեւանք է: Կառավարության որոշմամբ, պետավտոտեսչության լիազորություններից սրանք անցնելու են քաղաքապետարանին:

Այնպես որ, պետավտոտեսուչները կապահովագրվեն նաեւ լուսացույցների վատ աշխատանքի համար հաճախակի իրենց հասցեին հնչող մեղադրանքներից:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4