Երեկ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինՙ հուլիսի 9-ին Իրկուտսկում Ա-310 ինքնաթիռի վթարի կապակցությամբ:
Վթարված ինքնաթիռում եղել է մեկ հայՙ Կարեն Անդրեասյանը: ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանի տեղեկացմամբ, դեռեւս չճշտված տվյալներով Անդրեասյանը ՌԴ քաղաքացի է: Արտակարգ իրավիճակների նախարարության Իրկուտսկի մարզի վարչության տարածած ցուցակներում Կարեն Անդրեասյանը երկրորդն է եղել եւ ներկայում ճշտվում են նրա տվյալներն ու ճակատագիրը: