Հայ-իրանական համագործակցությունը տարբեր ոլորտներում ողջ տարածաշրջանի շահերից է բխում եւ այդ համագործակցությունում հնարավոր է ներառել տարածաշրջանի այլ երկրներ եւս: Նման կարծիք է հայտնել երեկ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Իրանի առողջապահության նախարար Քամրան Բեգենի Լանքարանի հետ հանդիպման ժամանակ: Մարգարյանը նաեւ ընդգծել է, որ Վրաստանում առիթ է ունեցել լսելու հայ-իրանական համագործակցությանը մասնակից լինելու երկրի իշխանությունների շահագրգռությունը: Երկուստեք կարեւորվել են Իրան-Հայաստան գազամուղի, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի, Արաքս գետի վրա կառուցվող ՀԷԿ-ի շինարարությունը, երկու երկրները միացնող ավտոճանապարհի նորոգումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, այցով Հայաստանում գտնվող ԻԻՀ առողջապահութան նախարարը ՀՀ վարչապետին է հանձնել իր երկրի նախագահի առաջին տեղակալի Իրան այցելելու հրավերը:
Ն. Պ.