Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի բացման արարողությանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին: Հուլիսի տասներեքին Ջեյհանում (Թուրքիա) կայանալիք բացման արարողությանը կմասնակցի վերջինիս ուղարկած պատվիրակությունըՙ ԱՄՆ էներգետիկայի փոխնախարար Ջեֆրի Սելլիի գլխավորությամբ: DAY.az-ը տեղեկացնում է, որ արարողությանը մասնակցելու է 16 երկրի պատվիրակություն: Այդ թվում եւ Վրաստանինըՙ նախագահ Միխայիլ Սաակաշվիլու գլխավորությամբ: