Ի լրացումն մեր երեկվա համարի լրատվության ԵՄ անդամակցության համար Թուրքիային ներկայացված նախապայմանների մասին, Փարիզից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի առաջընթաց քայլերի վերաբերյալ բանաձեւը Եվրոխորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը քվեարկության է դնելու այսօրՙ հուլիսի 12-ին: Հիշեցնենք, որ Հոլանդիայի զեկուցագրի հիման վրա պատրաստված բանաձեւի կողմնակիցներն ու գլխավոր կուսակցական խմբավորումները ներկայացնող խորհրդարանի շատ անդամներ Թուրքիայից միաձայն պահանջել են առանց որեւէ նախապայմանի վերացնել Հայաստանի շրջափակումը, ճանաչել հայերի ցեղասպանությունը եւ մաքսային միության պայմանագիրը տարածել Եվրոմիության անդամ բոլոր երկրներիՙ այդ թվում նաեւ Կիպրոսի վրա:
Հ. Ծ.