«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2006-07-08 | #128, 2006-07-11 | #129, 2006-07-12


ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԿՐԹՕՋԱԽՆԵՐ

Հայաստանում եւ Արցախում «Հայաստան» համահայկական հիմնադրամը դպրոցների եւ մանկապարտեզների կահավորման շարունակական ծրագրեր է իրականացնում: Նման ծրագրեր են իրականացվում հատկապես Մարտակերտում, ուր հիմնադրամը տեղական մարմինների ֆինանսավորմամբ կրթօջախներ է կառուցում եւ կահավորում, որոնցից են Վաղուհաս եւ Դրմբոն գյուղերի դպրոցները` հիմնադրամի Արգենտինայի եւ Ֆրանսիայի տեղական մարմինների, ինչպես նաեւ Ասկերանի Շոշ գյուղը` Տորոնտոյի ֆինանսավորմամբ: Հիմնադրամից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ կահավորվել են նաեւ Մարտակերտի երկու եւ Հաթերքի դպրոցները: Տորոնտոյի ֆինանսավորմամբ դպրոց է կառուցվել Մատաղիս գյուղում: Շրջանում եւս երկու դպրոցներ են հիմնադրվելու: Ինչ վերաբերում է կահավորման ծրագրերին, ապա դրանց շնորհիվ Մարտակերտի շրջանում դպրոցական նոր գույքից օգտվող աշակերտների թիվը 15-ից հասել է 58 տոկոսի:

Երկու տարի առաջ Արցախում հիմնադրամը սկսել է իրականացնել նաեւ մանկապարտեզների կահավորում` ֆրանսիացի բարերար Միշել Տանկրեզի ֆինանսավորմամբ: Յուրաքանչյուր մանկապարտեզի կահավորման ծրագրի արժեքն է 3,5 հազար, իսկ դպրոցինը` 4-10 հազար դոլար: Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է նաեւ Մարտունու շրջանի Բերդաշեն, Սոս եւ Կարմիր շուկա գյուղերի մանկապարտեզների վերանորոգումը:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4