«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2006-07-08 | #128, 2006-07-11 | #129, 2006-07-12


«ՀԵՏՔԻՆ» ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ

«Հետք» ինտերնետային պարբերականը հաղորդում է, որ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը վերջին շաբաթվա ընթացքում հայհոյանքներով ու սպառնալիքներով լի նամակներ է ստանում «Հետքի» էլեկտրոնային հասցեով: Նամակները զգուշացնում են այլեւս հոդվածներ չգրել Գագիկ Ծառուկյանի մասինՙ սպառնալով հաշվեհարդար տեսնել «Հետքի» աշխատակազմի հետ: Հավանաբար այստեղ պարզապես օգտագործվում է Գ. Ծառուկյանի անունը: «Հետքի» խմբագիր եւ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ղեկավար Էդիկ Բաղդասարյանը դիմել է ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանինՙ խնդրելով գտնել սպառնալից նամակների հեղինակին եւ օրենքով սահմանված կարգով պատժամիջոցներ կիրառել նրա հանդեպ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4