Հուլիսի 7-9-ը Արցախ էր այցելել Կաթողիկե հայոց պատրիարք-կաթողիկոս Ներսես Պետրոս ԺԹ-ն: Ցավոք Ստեփանակերտում պատրիարքի առողջական վիճակը բարդացել է: Խնդիրներ են առաջացել կապված սրտի հետ: Տեղում համապատասխան բժշկական օգնությունը ցուցաբերելուց հետո Ներսես Պողոս պատրիարքին տեղափոխել են Երեւան, որտեղ պարզվել է վիրահատության անհրաժեշտությունը: Լիբանան տեղափոխելու անհնարինության դեպքում վիրահատությունը կիրականացվի Երեւանում: Երեկոյան պատրիարքի առողջական վիճակը կայուն էր: