«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2006-07-12 | #130, 2006-07-13 | #131, 2006-07-14


ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՆ ԱՆՀՆԱՐ Է

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան Հունգարիայից Ադրբեջան ե՛ւ գործնականում, ե՛ւ տեսականորեն անհնար է: Այս կարծիքն է հայտնել փաստաբան Նազելի Վարդանյանը:

Չնայած դրան, Ադրբեջանի արդարադատության նախարարությունը, DAY.az գործակալության փոխանցմամբ, մտադիր է դիմել Հունգարիայի համարժեք գերատեսչությանը Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի համարՙ հիմք ընդունելով 1981-ի «Եվրոպայի խորհրդի անդամ երկրների իրավական օգնության մասին» կոնվենցիան:

Նազելի Վարդանյանը գտնում է, որ դա Ադրբեջանի կողմից պարբերաբար օգտագործվող միջոցներից է, իսկ կոնվենցիան ստորագրել է նաեւ Հայաստանը: «Ադրբեջանի արդարադատության նախարարությունն իրավունք ունի Հունգարիայի արդարադատության նախարարությանը դիմելու, որոշումը կայացնելու իրավունքն էլ հունգարական կողմինն է», տեղեկացրել է Գուրգեն Մարգարյանի շահերը Հունգարիայի դատարանում ներկայացրած փաստաբանը եւ ընդգծել. «Ռամիլ Սաֆարովը դատապարտվել է ցմահ ազատազրկման, առաջին 30 տարին նաեւ առանց համաներման իրավունքի: Նույն տեւողությամբ չի կարող բողոքարկել, հետեւաբար կարգավիճակի որեւէ փոփոխման մասին անգամ խոսք լինել չի կարող: Կարող է հետո լինել, իսկ դա արդեն ժամանակի խնդիր է»:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4