«ԱԶԳ» օրաթերթը մտահոգված լինելով սեփական կայքէջի աշխատանքի բարելավմամբ հայտնում է, որ ներկայումս շուրջ 5 տարի գործող http://www.archive.azg.am կայքէջին ավելացել է եւս երկուսըՙ
http://www.azgdaily.com- տեղադրված է ԱՄՆ-ում,
http://www.azgdaily.eu- տեղադրված է Վիեննայում (Եվրոպա):
Փաստորեն, պայմաններ են ստեղծված, որ որեւէ կայքէջի աշխատանքի խափանման դեպքում մեր ընթերցողը հնարավորություն ունենա օգտվելու մեկ այլ կայքէջից:
Կարծում ենք, որ հայաստանաբնակ ընթերցողը պետք է շարունակի օգտվելhttp://www.archive.azg.amկայքէջից: Եվրոպայի եւ Ռուսաստանի համար առաջարկում ենքhttp://www.azgdaily.eu, իսկ մյուս երկրների համարՙhttp://www.azgdaily.com:
Ցանկանում ենք նաեւ նշել, որ «ԱԶԳ» օրաթերթիhttp://www.azgdaily.euկայքէջը առաջինն է հայկական կայքէջերից, որը տեղադրված է EU Եվրոպական ինտերնետային գոտում: