Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անգամ Ֆրանսիայի ազգային տոնն օգտագործել է ղարաբաղյան խնդրի շուրջը խոսելու համար: Ժակ Շիրակին ուղղած շնորհավորական նամակում Ալիեւը կարեւորել է վերջինիս անձնական եւ երկրի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում կատարած դերը: «Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի գործունեությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում եւ անձամբ ձեր ներդրումը մեզ համար բարդագույն խնդրիՙ հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Հուսով եմ, այսուհետ էլ վճռական կլինեք եւ կշարունակեք ձեր ջանքերը խնդրի լուծման համար, որն առաջացել է մեր երկրի հանդեպ սանձազերծված ագրեսիայի արդյունքում», ասված է շնորհավորական ուղերձում: «Դեյ.ազի» հաղորդմամբ, ուղերձում նաեւ կարեւորվել է ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարը:
Ն. Պ.