«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2006-07-13 | #131, 2006-07-14 | #132, 2006-07-15


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՑԱՎՈՒՄ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ ԱԳՆ-ն իր խոր մտահոգությունն է հայտնում Լիբանանում ծավալված ռազմական գործողությունների եւ խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի կապակցությամբ: Հայաստանը դատապարտում է ցանկացած բռնարարքՙ լինի դա պատանդ վերցնելը, թե ուժի գործադրումը: Մենք, հատկապես, անընդունելի ենք համարում անհամաչափ ուժի օգտագործումը, որը վնաս է հասցնում քաղաքացիներին եւ ենթակառույցներին: Իսրայելի նման արարքը դժվար է հասկանալ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Լիբանանի կառավարությունը հստակ նշել էր, որ որեւէ առնչություն չունի պատանդ վերցնելու դեպքի հետ: Հուսով ենք, տարածաշրջանում զսպվածություն կլինի եւ անմիջապես զինադադար կհաստատվի, որպեսզի բանակցությունների միջոցով կարգավորվեն առկա խնդիրները:

Երեկ այս հայտարարությունն է տարածել ՀՀ արտգործնախարարության մամլո ծառայությունը, նույնը քիչ փոփոխությամբ մամուլի ասուլիսի ժամանակ հաստատեց արտգործնախարարը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4