«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2006-07-13 | #131, 2006-07-14 | #132, 2006-07-15


ԱԷԿ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԱՆՋԱՏՎԱԾ Է

Պատճառները պարզված չեն

Երեկ առավոտյան Մեծամորի ատոմակայանը տեխնիկական չպարզված պատճառներով անջատվել է Հայաստանի ընդհանուր էներգահամակարգից: 27 րոպեների ընթացքում արտադրական այլ հզորությունների ավելացմամբ վերականգնվել է սպառողների էլեկտրամատակարարումը, ԱԷԿ-ում վստահեցնում են, որ ատոմային եւ ռադիացիոն անվտանգության կանոններից ոչ մի շեղում չի եղել, էներգետիկայի նախարարությունն էլ հավաստում է, որ ռեակտորի հետ կապված ոչ մի խնդիր չկա: Երեկ երեկոյան փորձում էին պարզել համակարգային վթարի պատճառները եւ դժվարանում նշել պարզաբանման համար անհրաժեշտ ժամկետները:

Երեկ Հայաստանի էներգահամակարգում մեծ վթար է տեղի ունեցել, որից հետո դադարեցվել է Երեւանի կենտրոնի էներգամատակարարումը: Վթարի տարածքում գտնվող մի շարք հաստատություններ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը: Նշենք, որ ատոմակայանը 2006 թ.-ի հոկտեմբերի 1-ին 45 օրով պետք է կանգնեցվեր պրոֆիլակտիկ նորոգման եւ միջուկային վառելիքով լիցքավորման համար:

Ամեն դեպքում երեկ երեկոյան վստահեցումներ եղան, որ այսօր վաղ առավոտյան ատոմակայանը միանալու է ընդհանուր էներգահամակարգին:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4