«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2006-07-18 | #134, 2006-07-19 | #135, 2006-07-20


ՀԱՅ ԿԱԹՈԼԻԿՆԵՐԻ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՄԵԿՆԵՑ ԼԻԲԱՆԱՆ

Հուլիսի սկզբին Կաթողիկե հայոց պատրիարք կաթողիկոս Ներսես Պետրոսի գլխավորած պատվիրակությունը վերականգնողական եւ սոցիալ-տնտեսական ոլորտում մասնակցություն բերելու նպատակով այց էր կատարել Լեռնային Ղարաբաղ: Տեղի իշխանությունների հետ հանդիպումներից զատ իրականացվել էր Ժան Պողոսյանի անվան Շուշիի մշակութային հետազոտությունների եւ վերականգնման թանգարանի բացումը: Այնուհետեւ պատվիրակությունը եղավ Գանձասարում եւ տեղի վանահոր հետ աղոթք մատուցեց: Ինչին սակայն հաջորդեց պատրիարքի առողջական խնդիրների դրսեւորումը եւ պատճառ դարձավ Հայաստանում նախատեսվածից երկար մնալու: Լիբանանում դեպքերի զարգացումը հայտնի ընթացք ստացավ եւ մինչեւ երեկ պատվիրակությունը պատրիարքի գլխավորությամբ Երեւանում էր: Երեկ Ներսես Պետրոս պատրիարքն ու պատվիրակության մյուս անդամներըՙ հայր Անդրանիկ Կռանյանն ու տեր եւ տիկին Սարգիս եւ Զվարթ Նաջարյանները Երեւանից ինքնաթիռով մեկնեցին Հալեպ, որտեղից ցամաքային ճանապարհով կանցնեն Բեյրութ: Պատրիարքը երեկ առավոտյան բժշկական վերջին ստուգումներն է անցել եւ մեկնման համար բժիշկների համաձայնությունը ստացել:

Այս կապակցությամբ պատրիարք հոգեւոր պետը մեր թերթի միջոցով խորին շնորհակալություն է հայտնում առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որոնք ուշադիր են գտնվել, ապա Հայաստանի իշխանություններին եւ ի մասնավորի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4