Թբիլիսիում անցկացված հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարից մեդալների հարուստ ավարով տուն վերադարձան հայ ըմբիշները: Բոլորից հաջող հանդես եկան ազատ ոճայիններ Արմեն Կարապետյանը (60 կգ) եւ Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ), որոնք դարձան մրցաշարի հաղթողներ եւ արժանացան ոսկե մեդալների: Այս մրցաշարում բրոնզե պարգեւների արժանացան Վահագն Սիմոնյանը (55 կգ), Հայկ Եղշատյանը (60 կգ) եւ Գարսեւան Վարդանյանը (74 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբիշների մրցավեճում Հայաստանի պատվիրակները նվաճեցին 7 մեդալ: Արծաթե մեդալներով պարգեւատրվեցին Վահան Ջուհարյանը (60 կգ), Արտակ Հարությունյանը (66 կգ), Արման Գեղամյանը (74 կգ) եւ Յուրի Պատրիկեեւը (120 կգ): Ռոման Ամոյանը (55 կգ), Մովսես Կարապետյանը (74 կգ) եւ Հարություն Ադիկյանը (66 կգ) դարձան բրոնզե մրցանակակիրներ: