Հայաստանի 35 քաղաքացիներ հնարավորություն չունեն հասնելու Հայաստան: Արդեն 7 օր նրանք փակված են մնացել վրաց-օսական հակամարտության գոտում: Հարավային Օսիայի հայերի միության ղեկավար Էսմա Աբաեւայի տեղեկացմամբ, Վրաստանը հրաժարվում է թույլատրել սահմանը հատել առանց որեւէ հիմնավորման: Սահմանը հատելու հնարավորության են սպասում 8 մարդատար մեքենաների 35 ուղեւորները, որոնցից 8-ը երեխաներ են, 15-ը` կանայք: ՀՀ ԱԳՆ-ում տեղեկացրել են, որ նշված խնդրի լուծմամբ զբաղվելու է ԱՊՀ երկրների վարչությունը: