«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Վարդան Խաչատրյանը երեկ կայացած ասուլիսում հայտնել է, որ քաղաքական դաշտի ընդհանուր ակտիվացման պոռթկումը սպասվում է օգոստոսին, որը նաեւ խորհրդարանում չներկայացված, ընդդիմադիր «Ժառանգության» ակտիվացման ժամանակը կլինի: Ներկայում կուսակցությունը լայն բանակցություններ է վարում քաղաքական տարբեր ուժերի հետ միություն կազմելու համար: