Օգոստոսի 3-ին Գլենդեյլի հասարակությունը Հանրային գրադարանում հնարավորություն կունենա ունկնդրելու բանաստեղծ Ալբերտ Գրքաշարյանի պոեզիան եւ Գեւորգ Քրիստինյանի գրական զեկուցումը: Միջոցառումը կազմակերպվել է Կալիֆոռնիայի Հայ գրողների միության ամսական գրական հանդիպման շրջանակում: