ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր հանրապետության պետական բուհերում սկսվեցին ընդունելության կենտրոնացված քննությունները. առաջին 13 քննություններին նախատեսվել է 1643 դիմորդի մասնակցություն: Երեք օտար լեզուների` «Անգլերենի», «Գերմաներենի» եւ «Ռուսերենի» քննությունները բանավոր են: Դիմորդներն այսօր գրավոր քննություններ հանձնեցին «Հայոց լեզվից» (1-2), «Ֆիզիկայից», «Անգլերենից», «Մաթեմատիկայից», «Քիմիայից», «Ստեղծագործական մրցույթից», «Կենսաբանությունից», «Ֆրանսերենից» եւ «Հայ ժողովրդի պատմությունից»: