Օրինաչափ են հայ ազգային նոր օրհներգի հանդեպ եղած տարբեր կարծիքներն ու առաջարկները: Արդեն դասական բանաստեղծական տեքստերի եւ երաժշտության ընդունելի մի շարք տարբերակների կողքին կան նոր մտահղացումներ, ազգային ոգու նորովի մեկնաբանություններ` ներկայիս արվեստագետների կողմից:
Մեր ունեցած տեղեկություններով Տիգրան Մանսուրյանը նույնպես ներկայացրել է օրհներգի իր տարբերակը` Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության բառերով:
Մանսուրյանի վերաբերմունքը Չարենցի հանդեպ հայտնի է: Իր եւ Չարենցի ստեղծագործական հարազատությունը տասնամյակների ճանապարհ է անցել: Վերջերս հանրային ունկնդրում եղավ Չարենցի 10 քերթվածքների հիման վրա գրված նրա ARS Poetica կոնցերտին նվիրված:
Նկատի ունենալով 2 ստեղծագործողների հոգեւոր կապը եւ Մանսուրյանի երաժշտության առանձնահատկությունները` ենթադրվում է, որ կոմպոզիտորի օրհներգային ստեղծագործությունը համահունչ կլինի հայ քերթողական արվեստի հայրենասիրական փայլուն նմուշի ոգուն` ներքին ուժի հզորությանն ու ներդաշնակությանը:
Մ. Բ.