«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2006-07-20 | #136, 2006-07-21 | #137, 2006-07-22


«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԵՐԵՎԱՆՅԱՆ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ

Ժյուրի

Մորից դե Հադելն (նախագահ), Գերմանիա

Կիմ Դոնգ-հո, Հարավային Կորեա

Սանդրա դեն Համեր, Գերմանիա

Եշիմ Ուստաօղլու, Թուրքիա

Պերճ Զեյթունցյան, Հայաստան

«Ոսկե ծիրան»` լավագույն ֆիլմի համար

«Երեք ժամանակ», ռեժիսոր` Սյաո-սիեն Հու, Թայվան-Ֆրանսիա

Երեք տարբեր պատմություններ, որ վերաբերում են տարբեր ժամանակաշրջանների, եւ ամեն մեկը սիրո ողբերգական պատում է: Առաջին մասը` «Սիրո ժամանակը», որի գործողությունը կատարվում է 1960-ականներին, մելոդրամ է: Վերջին մասը` «Երիտասարդության ժամանակը», որ ծավալվում է մերօրյա Թայպեյում, քաղաքը ներկայացնում է որպես թեժ կետ: Միջին մասը` «Ազատության ժամանակը», խորանում է անցյալի գիրկը եւ այս երեքի բարձրակետն է: Դեպքերը տեղի են ունենում 20-ականների սկզբին, Ճապոնիայի կողմից Թայվանի օկուպացիայի շրջանում: Այս նովելը ժամանակի համր կինոյի ոճն ունի:

Արծաթե մրցանակ

«Ժամանակի լեգենդը», ռեժիսոր` Իսակի Լակուեստա, Իսպանիա

Երիտասարդ գնչու Իսրան հոր մահից հետո այլեւս չի կարող երգել: Նա ապրում է` երազելով մի օր ճանապարհ ընկնել Կղզուց, որտեղ ծնվել է: Իսրայի պատմությունը զուգակցվում է Մակիկոյի պատմությանը: Նա էլ ճանապարհ է ընկել Կղզի, որպեսզի փորձի ավանդույթը յուրացնել եւ ինչ-որ կերպ հասկանալ իրեն խորթ կյանքը, որի օգնությամբ հույս ունի հաղթահարել հոր հիվանդության պատճառով իրեն համակած ապրումները:

Արծաթե մրցանակ

«Ուղեւորություն դեպի Հայաստան», ռեժիսոր` Ռոբեր Կետիկյան (Գեդիգյան), Ֆրանսիա

Բարսամը` Աննայի հայրը, մեռնելուց առաջ ուզում է դստերը մի ժառանգություն թողնել` կասկածել սովորեցնել: Հայաստան փախչելով` նա շատ հետքեր է թողել, որպեսզի Աննան գտնի իրեն: Այս պարտադրված ուղեւորությունը անծանոթ երկիր Աննայի համար դառնում է այն, ինչ հայրն էր ակնկալում. ճանաչողական ճամփորդություն, զգայական դաստիարակություն, նոր հասունացում:

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Ժյուրի

Գոդֆրի Ռեջջո (նախագահ), ԱՄՆ

Ռոն Հոլոուեյ, Գերմանիա

Էրիկա դե Հադելն, Գերմանիա

Արա Մնացականյան, Հայաստան

Մուհամադ Հաշեմ, Լիբանան

«Ոսկե ծիրան»` լավագույն ֆիլմի համար

«Աշխատավորի մահը», ռեժիսոր` Միխայել Գլավոգեր, Ավստրիա

Հեղինակը հետեւում է Ուկրաինայի ապօրինի հանքավայրերի հերոսներին, «ուրվականներ» հայտնաբերում` Ինդոնեզիայի ծծմբահանքերի աշխատողների մեջ, առյուծների հանդիպում նիգերիական սպանդանոցում, շփվում փառավոր ապագայի հույսով նավթատար լցանավն ապամոնտաժող եղբայրների հետ: Մինչդեռ ապագան Գերմանիայում է, որտեղ անցած-գնացած օրերի հսկա մետաղաձուլարանը վերածվել է հանգստի լուսավոր զբոսայգու:

Արծաթե մրցանակ

«Էստամիրա», ռեժիսոր` Մարկուշ Պրադու, Բրազիլիա

Էստամիրան 63-ամյա կին է, որն ապրում է Ռիո դե Ժանեյրոյի մերձակա աղբանոցում: Նա տառապում է ծանր տեսակի շիզոֆրենիայով: Ռեժիսորը, հետեւելով Էստամիրային, երեւան է հանել նրա պատմությունն ու պատկերել շրջապատող միջավայրը: Էստամիրայի լուտանքների թիրախը, ոչ ավել, ոչ պակաս, Աստվածն է` ուխտադրուժ, վատ Աստվածը, որը պատասխանատու է չորս կողմը կատարվող ամեն ինչի համար:

Ժյուրիի հատուկ հիշատակություն

«Լյուդմիլա եւ Անատոլի», ռեժիսոր` Գունար Բերգդալ, Շվեդիա

Ֆիլմ սիրո, ցավի եւ Չեռնոբիլի աղետի ստվերում գոյատեւելու մասին: Մայր ու որդի, եւ անվերջանալի պայքար հույսերի ու հիշողություննեի, անցյալի ու ներկայի միջեւ:

«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ» ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Ժյուրի

Արսինե Խանջյան (նախագահ), Կանադա

Ալին Թաշչյան, Թուրքիա

Վարուժ Քարիմ Մասիհի, Իրան

Վահագն Տեր-Հակոբյան, Հայաստան

Էդգար Բաղդասարյան, Հայաստան

Նիկոլ Պեզճյան, Լիբանան

Տիգրան Խզմալյան, Հայաստան

«Ոսկե ծիրան»` լավագույն ֆիլմի համար

«Մոռացված կղզիների բնակիչները» (վավերագրական), ռեժիսոր` Հրանտ Հակոբյան, Հայաստան

Կան մարդիկ, որ ապրում են մեր կողքին, բայց մենք նրանց կարծես չենք էլ նկատում: Իսկ նրանք տարիներ շարունակ գոյատեւում են լուսավոր քաղաքի մութ անկյուններում:

Խրախուսական մրցանակներ` երիտասարդ ռեժիսորներին

«Ցեղասպանությունն իմ մեջ» (վավերագրական), ռեժիսոր` Արազ Արթինյան, Կանադա

Ֆիլմը ներկայացնում է 1915 թվականի Հայոց եղեռնի թողած ազդեցությունը երիտասարդ կինոռեժիսորի վրա, որը կրում է այդ ժառանգությունը մանկությունից ի վեր:

«Իմ անունը Երջանկություն է» (կարճամետրաժ խաղարկային), ռեժիսոր` Վարդան Հակոբյան, Ռուսաստան

Աղջիկն իրեն Երջանկություն է անվանում, իսկ տղան կյանքը լավ գիտի, որպեսզի հավատա նրան:

«Փարոս» (լիամետրաժ խաղարկային), ռեժիսոր` Մարիա Սահակյան, Ռուսաստան

Լենան ծնվել է կովկասյան փոքր քաղաքում, որտեղից մեկնել է Մոսկվա` բախտ որոնելու: Բայց նա ստիպված է վերադառնալ, քանի որ պատերազմ է ծագել ծննդավայրում, որտեղ դեռ ապրում են Լենայի տատն ու պապը:

Ժյուրիի հատուկ հիշատակություն` հայկական կինոյում ունեցած վաստակի համար

Արա Վահունի

«Փարաջանովյան թալեր» մրցանակ` համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար

Արտավազդ Փելեշյան, Հայաստան

Մարկո Բելլոկկիո, Իտալիա

Տոնինո Գուերրա, Իտալիա

Մոհսեն Մախմալբաֆ, Իրան

Գոդֆրի Ռեջջո, ԱՄՆ

Հայաստանի Կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի (FIPRESCI-ի ազգային բաժանմունք) մրցանակ

«Ամառը Բեռլինում» (լիամետրաժ խաղարկային), ռեժիսոր` Անդրեաս Դրեզեն, Գերմանիա

Տրագիկոմիկական պատմություն ամռանը Բեռլինում մնացած երկու ընկերուհիների մասին, որոնք դեռ ծարավի են երջանկության եւ չեն կորցնում հումորի զգացումը:

«Վերադառնալով» (վավերագրական), ռեժիսոր` Սերժ Ավետիքյան, Ֆրանսիա

1987-ի ամռանը հրավիրվելով Ստամբուլ` թատերական փառատոնի, Սերժ Ավետիքյանը չի կարողացել իրեն զսպել, որ չանցնի Մարմարա ծովը իր պապի` Ավետիսի գյուղը գտնելու նպատակով: Մոտ քսան տարի անց ռեժիսորը որոշում է վերադառնալ Սոլոզ` հայերի եւ թուրքերի միջեւ արմատացած տաբուն խախտելու եւ անցյալը չմոռանալով` հայացքն ապագային ուղղելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4