Հուլիսի 23-30-ը Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում կկայանա ծանրամարտի պատանիների եւ աղջիկների Եվրոպայի հերթական առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի հավաքականները:
Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան 5 ծանրորդներ` Զորիկ Պողոսյանը (50 կգ), Ռուբեն Մամոյանը (56 կգ), Առաքել Միրզոյանը (62 կգ), Դավիթ Գալստյանը (69 կգ) եւ Ռուբեն Ալեքսանյանը (94 կգ-ից բարձր): Աղջիկների հավաքականում ընդգրկված են 3 մարզուհիներ` Քրիստինե Պետրոսյանը (44 կգ), Աննա Գովելյանը (53 կգ) եւ Հեղինե Եփրեմյանը (53 կգ):