«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2006-07-21 | #137, 2006-07-22 | #138, 2006-07-25


ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՂԹԱՆՔ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԱՆԴԻՍԱՊԵՏՈՒԹՅԱՄԲ

Հուլիսի 23-ին Մայր աթոռ Սբ. Էջմիածնում, հընթացս Սբ. պատարագի, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց միասնական աղոթքի կարգՙ հանուն Մերձավոր Արեւելքում խաղաղության վերահաստատման: Արարողությունից առաջ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը դիմելով ներկաներին նշեց. «Բոլոր մարդիկ Աստծո զավակներն են, եւ ամեն անգամ, երբ մեկի կյանքը վտանգվում է եւ կամ մեկը հրաժեշտ է տալիս կյանքին, մենք Աստծուց հոգու հանգստություն ենք խնդրում նրա համարՙ անկախ նրանից, թե ինչ կրոնական կամ ազգային պատկանելություն ունի: Այսօր առավել եւս կարիք ունենք Աստծուն աղոթելու, խնդրելով խաղաղություն հաստատել Միջին Արեւելքում, որտեղ ամեն օր պայթում են ռումբեր, որտեղ ամեն օր զոհվում են Աստծո զավակները: Մեզ համար առավել կենսական է խաղաղության հաստատումը, որովհետեւ հակամարտող երկու կողմերում էլ մենք ունենք հսկայական թվով հայություն, որոնք տասնյակ եւ հարյուրավոր տարիներ շարունակ բնակվում են այնտեղ»: Արարողությանը մասնակցում էին Մայր աթոռի միաբաններ, բազմաթիվ հավատացյալներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4