«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2006-07-21 | #137, 2006-07-22 | #138, 2006-07-25


«ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԱՂՈԹԵԼ ՄԵԶ ՀԱՄԱՐ»

«Գլոբալ-հայ տեղեկատվական ծառայությունից» ստացված հաղորդագրությամբ Լիբանանի Հայկազյան համալսարանի պրեզիդենտ Պոլ Հայդոստյանն իր շնորհակալական խոսքն է հղում բոլոր նրանց, ովքեր իրենց զորակցությունն են հայտնում Լիբանանի ժողովրդին աղոթքներով, առաջարկություններով եւ տարբեր տեսակի օժանդակություններով: Միաժամանակ նա իր մտահոգություններն է հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ: «Չորս կողմը ավերակներ են, խանութների դարակների վրայից անհետացել են ապրանքները, բանկերից` դոլարները: Հարավային գյուղական վայրերում դրությունն ավելի ծանր է: Ոչ բժշկական օգնություն կա, ոչ մթերք: 500 հազար մարդ տեղահանվել է քաղաքի ներսում: Մոտ 100 հազարը մեկնել է Սիրիա: Հայկական ավետարանչական քոլեջը ապաստան է տվել մոտ 75 հոգու: Մեզ մոտ գտնվող նախկին իրավաբանական ֆակուլտետի շենքը տրամադրվել է հարյուրավոր ընտանիքների, որոնց մեծ մասը նյարդայնացած եւ հուսահատ վիճակում է: Մի քանի օրից բոլոր օտարերկրացիները կլքեն երկիրը: Ասում ենՙ Երկրորդ աշխարհամարտից ի վեր ներկա էվակուացումն իր չափերով ամենամեծՆ է:

Լիբանանցիներից շատերի կարծիքով, դրան հետեւելու են առավել ուժգին ռմբակոծումներ», գրում է նա, հույս հայտնելով, որ ինչպես նախկինում, այս անգամ եւս այդ փոքր երկիրը նորից կհառնի փյունիկի նման:

«Շարունակեք աղոթել մեզ համար», վերջում հորդորում է Հայկազյանի պրեզիդենտ Պոլ Հայդոստյանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4