«Արմենտելի» նոր սեփականատերերը կդառնան ռուսական ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգը եւ VTEL Holdings եւ Knightsbridge Associates ընկերեությունների կոնսորցիումը: Այս մասին հայտնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հղում կատարելով ռուսական Com news ինտերնետ պարբերականիՙ մրցույթի գործընթացին ծանոթ աղբյուրին: Ըստ հաղորդագրության, կոսնորցիումի հետեում կանգնած է հայ հայտնի գործարար, որին նախատեսվում է տալ «Արմենտելի» բջջային կապը, իսկ ռուսական ընկերությանըՙ լարային հեռախոսակապը: «Սիստեմայի» հասարակայնության հետ կապերի պատասխանատուն ոչ հաստատել, ոչ էլ հերքել է այս տեղեկաությունը:
Ա. Մ.