Երեկ Ծաղկաձորում մեկնարկեց Համահայկական երիտասարդական չորրորդ համաժողովը, որին մասնակցում էին շուրջ 100 երիտասարդներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից եւ սփյուռքից: Շուրջ մեկ շաբաթ տեւողությամբ միջոցառման ընթացքում երիտասարդները կհանդիպեն ՀՀ կառավարության ներկայացուցիչների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ, կքննարկեն իրենց հուզող մի շարք հարցեր:
Հանդիպումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով այսօրվանից երիտասարդներն աշխատանքները կշարունակեն փոքր խմբերով եւ հետագա համագործակցության ծրագրեր կներկայացնեն: Նշենք, որ 2002 թ.-ից մինչ օրս համաժողովի մասնակցել է շուրջ 400 երիտասարդ: Կազմակերպիչ կառույցիՙ Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սիմոնյանի խոսքերով, համաժողովի ձեռքբերումներից մեկն այն է, որ աշխարհի 4 կողմերում ապրող այդքան երիտասարդների համար համագործակցության հիմք է դրվել:
Թ. Մ.