«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2006-07-21 | #137, 2006-07-22 | #138, 2006-07-25


ԵՐԵՔ ՔՈՒՅՐԵՐԸ ԽԵՂԴՎԵՑԻՆ ՋՐԱՄԲԱՐՈՒՄ

Հուլիսի 23-ին Շիրակի մարզի Վարդաքար գյուղի բնակիչներ, քույրեր 1991 թ. ծնվ. Մարիամ, 1995 թ. ծնվ. Անժելա, 1992 թ. Լուսինե Զատիկյանները, ինչպես նաեւ` Քեթի գյուղից 1991 թ. ծնվ. Դուխիկ եւ 1990 թ. ծնվ. Անի Սարգսյանները հանգստի նպատակով գնացել են Վարդաքարի ջրամբար լողալու: Անժելան ջուրը մտնելուն պես խեղդվում է լողալ չիմանալու պատճառով: Նրան օգնության շտապած քույրերը չեն կարողանում օգնել քրոջը եւ երեքն էլ խեղդվում են: Այդ պահին ոստիկանության աշխատակից Հարություն Գալվորյանը նկատում է, որ Սարգսյան քույրերն էլ են խեղդվում չկարողանալով փրկել երեք քույրերին, արագ ջուրը նետվելով մի կերպ Սարգսյան քույրերին փրկում է ու ափ դուրս բերում: Փրկարարները ջրամբարից դուրս են բերում երեք խեղդված քույրերի դիակները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4